Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին պարտքը ավելացել է 375 մլն. դոլարով. «Հրապարակ»

Փետրվար 03,2017 11:13

ՀՀ պետական պարտքը 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 5 մլրդ. 935 մլն. դրամ։ Մի փոքր, մի փոքր էլ եթե «վիզ դնեին», 6 միլիարդի շեմը հատելու էին։ Իրականում նախաստորագրված որոշ համաձայնագրերով այդ շեմն արդեն իսկ «հատած ունենք»։ Այլապես, այս երկիրն ինչո՞վ է գոյատեւում, աղքատի հացն ու իշխանավորների դղյակները որտեղի՞ց են ծլում՝ մեր հողն ինքն իրենով անպտուղ է, ասում են։ Մինչդեռ պետական պարտքի աճի առումով աննախադեպ է հատկապես դեկտեմբեր ամիսը՝ «ապահովելով» շուրջ 338,5 մլն. դոլար։

Նախորդ տարի Հայաստանի միայն արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ. 798 մլն. դոլար, իսկ մնացածը ներքին պարտքն է։ Ու թեեւ արտաքին պարտքը 4 անգամ գերազանցել է ներքին պարտքի ծավալները, կոնկրետ նախորդ տարի մեր իշխանություններն ավելի շատ աշխատել են ներքին շուկայի վրա։

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին պարտքը՝ պետական եւ արտարժութային պետական պարտատոմսերի միջոցով, ավելացել է 375 մլն. դոլարով։ Ներքին պարտքի աճի առումով սա իրոք ապշեցուցիչ ցուցանիշ է։ Այսպիսով, սպառելով արտաքին պարտքի հայթայթման ռեսուրսները, իշխանություններն այժմ էլ անցել են ներքին ռեսուրսների շահագործմանը։ Իհարկե, ներքին շուկայի ռեսուրսներն անհամեմատ սահմանափակ են եւ այս տեմպով շահագործելու դեպքում երկար չեն բավականացնի։ Մինչդեռ արտաքին ռեսուրսներով մեր պարտքը համալրելու ջանքերն այսուհետ ավելի մեծ խոչընդոտների են հանդիպելու՝ հաշվի առնելով մեր տնտեսական աճի զրոյական ցուցանիշները եւ այս համապատկերում ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը, որը վաղուց հատել է 50%-ի շեմը:

Միաժամանակ, նախորդ տարի Հայաստանի միայն արտաքին պարտքն աճել է եւս 482 մլն. դոլարով։

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728