Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պատգամի պատգամավորներ

Փետրվար 03,2017 10:44

Անկախացումից հետո համապետական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով են եկել և պատգամավորի մանդատ են ստացել շատերը: Սակայն քչերն են նստաշրջաններում՝ քննարկումների ժամանակ հանդես բերել գաղափարական հենքի վրա սկզբունքային մոտեցումներ երկրի համար կարևորագույն սոցիալ-տնտեսական հիմնահարցերի նկատմամբ:

Արդյունքում ունենք այն, որը բնութագրվում է իբրև բևեռացված հասարակություն՝ աղքատության, գործազրկության և արտագաղթի բարձր ցուցանիշներով:

Ինչպես անցած 25 տարիների ընթացքում, այսօր ևս քչախոս, քաղաքական դիմագիծ չունեցող անձը փորձում է ամեն գնով պահպանել պատգամավորի մանդատը:

Քաղաքային տրանսպորտում մշտական կտրոնները հանվել են, սակայն պատգամավորներից շատերը մնացել են իբրև մշտական մանդատ ունեցողներ:

Կա պատգամավորների մի լուրջ խմբաքանակ, որոնք երբևէ տեսակետ չեն ունեցել և որևէ անգամ չեն արտահայտվել, այլ մշտապես փորձել են իրենց բնորոշ բառամթերքով խոչընդոտել այլոց խոսքին կամ էլ լավագույն դեպքում հռհռոցով հումորի վերածել սկզբունքային առաջարկը:

Որոշ պատգամավորներ էլ կարծիք են արտահայտել և քվեարկել՝ իբրև գերդաստանի շահառու: Վերջիններս ԱԺ են բերում ոչ թե ծրագրերը, նախընտրական խոստումները և ընտրողների պատգամները, այլ իրենց ընտանիքի պատգամը՝ ինչպես կուտակել կապիտալ և սնկի նման բիզնես աճեցնել:

Իսկ եթե հանկարծ բիզնեսը դառնում է օրվա իշխանության ուշադրության կենտրոնում, շատերը մեկնում են արտերկիր կամ էլ դառնում են թունդ ընդդիմադիր:

Սա է մեր իրականությունը…:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728