Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախընտրական տապաններ Հայաստանում՝ մեծ ջրհեղեղից առաջ. «Ժամանակ»

Փետրվար 03,2017 10:40

Ակնհայտ է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ձևով լինելով այդպիսին, բովանդակությամբ ոչ թե խորհրդարանական ընտրություններ են, այլ հայաստանյան քաղաքական համակարգի մեծ վերադասավորում, կամ ավելի շուտ մեծ վերադասավորումից առաջ խթանվող մեծ քաոս: Համենայնդեպս, դատելով տեղի ունեցող նախընտրական գործընթացներից, այլ տպավորություն, քան քաոսը, չի ստացվում:
Կազմավորվում են դաշինքներ, միավորումներ, միացումներ, որոնց կազմը չի ենթարկվում որևէ առողջ դատողության և քաղաքական որևէ տրամաբանության:

Մյուս կողմից, իհարկե, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ավելի քան երկու տասնամյակի պատմության համատեքստում վաղուց ապացուցված բան է, որ այդ գործընթացները և դրանց մասնակիցների ճնշող մեծամասնությունը, թելադրող մեծամասնությունը երբեք կապ չեն ունեցել քաղաքական տրամաբանության հետ, այլ առաջնորդվել են բացառապես անձնական խնդիրներով և շահերով: Եթե այդ շահերը պահանջել են՝ քաղաքական ուժերն ու գործիչները միշտ էլ պատրաստ են եղել անգամ ամենաանհավանական և նույնիսկ ամենաանարժանապատիվ գործողությունների և գործարքների, մշտապես գտնելով այդ ամենի համար ստանդարտ արդարացումներ:

Հատկապես, որ ինչ որ ժամանակից հետո բոլորի համար պարզ է, որ այդ արդարացումներն էլ այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն և հասարակությունը լիովին անտարբեր է քաղաքականության նկատմամբ: Այսօր այն, ինչ տեղի է ունենում նախընտրական գործընթացում, ըստ էության հայաստանյան երկու տասնամյակի քաղաքական կյանքի, «ավանդույթների», «արժեքների» կուլմինացիան է՝ գագաթնակետը, և ամենևին պատահական չէ, ու նույնիսկ շատ խորհրդանշական, որ այդ կուլմինացիան ոչ այլ ինչ է, քան պարզապես խառնաշփոթ, քաոս, անկանոն և անտրամաբանական շարժումների և միտումների գերակա դրսևորում:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեծն Մագարե Մւսա Միքայելյան,իսկ ուրիշ լ երկրների նախընտրական գործընթացներում այլ? երևույթներ եք նկատում:Իմ կարծիքով այդպիսի վիճակ էր ԱՄՆ-ում,որը շարունակվեց ,,հայկական,,տարբերակով՝չճանաչել ընտրությունների արդյունքները,կամ նույն վիճակն է ամենաժողովրդավարական Ֆրանսիայում,Գերմանիայի Դաշնությունում և ամենուր:Բայց ոչ,հայկականը բոլորից տարբերվում է,մենք ,,ով ենք?,,որ նրանց նմանվենք….Դուք այնքան միամիտ եք,որ կարծում եք որևէ երկրի որևէ պատգամավոր ընդհանուր շահի համար է? պայքարում:Եթե այո,երանի Ձեզ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728