Լրահոս
Օրվա լրահոսը

«Tax free». օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ԱԱՀ-ն 2016 թվականին էականորեն ավելացել է

Փետրվար 03,2017 10:27

 2016 թվականին Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 464 միլիոն դրամ, ինչը մոտ 123 մլն դրամով գերազանցել է 2015 թվականի ցուցանիշը: «Tax free» համակարգի ներդրման ժամանակահատվածից՝ 2014 թվականից, մինչ օրս 10 000-ից ավելի դեպքով արտոնությունից օգտվողներին է վերադարձվել շուրջ 1 մլրդ դրամ գումար:

ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա անձանց կողմից ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար նախատեսված ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) շեմը 100.000 դրամի փոխարեն սահմանվել է 50.000 դրամ` նպատակ ունենալով խթանելու վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարի ավելացմանն ու մանրածախ առևտրի ոլորտի աշխուժացմանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն օտարերկրյա քաղաքացիներին է վերադարձվում մեր երկրից մեկնելիս:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728