ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ – Ճամբարակ և Աբովյան – Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն