Ինչպես հայտնի է, երկու օր առաջ պաշտոնեական դիրքը օգտագործելու ու յուրացման եղանակով հափշտակությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն «վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հունահռոմեական ըմբշամարտի մարզչի պաշտոնին ձևականորեն ձևակերպել է իրեն և, 2013-ի հունվարի 1-ից մինչև 2016-ի նոյեմբերի 1-ը ժամանակահատվածում փաստացի չիրականացնելով մարզչի գործառույթներ, նույն ժամանակահատվածի համար իր անվամբ ելքագրել ու ստացել է աշխատավարձ՝ ընդհանուր 1 միլիոն 631 հազար 566 դրամի չափով, որը յուրացրել է:
Բացի այդ, 2013-2016 թվականների ընթացքում էլ կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված ազատ ոճի ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակի մարզիչների թափուր պաշտոններին ձևականորեն նշանակել են տարբեր անձանց, ստացել վերջիններիս անվամբ ելքագրված աշխատավարձերը՝ համապատասխանաբար 1 միլիոն 692 հազար 610 և 2 միլիոն 248 հազար 680 դրամի չափով՝ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 3 միլիոն 941 հազար 290 դրամ գումարը»:
Մենք ճշտեցինք, որ խոսքը Էդգար Բրուտյանի մասին է: Նա Մարալիկի ԲՀԿ ակտիվ երիտասարդ անդամներից է, նրան տեղացիները բնութագրեցին որպես կարկառուն ԲՀԿ-ական:
Լուսանկարը՝ hetq.am-ի
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ