Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնի են միլիոնների խախտում թույլ տված տնտեսվարողները, որոնցից ՊԵԿ-ը վարչապետին բողոքել էր

Փետրվար 02,2017 18:15

Տարեվերջին մի քանի տասնյակ տնտեսվարողներ պետությունից միլիոնների հարկեր են թաքցրել: Այս մասին տեղեկանում ենք հարկայինի հրապարակած փաստաթղթերից:

«Օվալ պլաստիկ» ընկերությունը 1 միլիոն 703 հազարի խախտում է թույլ տվել` ապրանքներն առաքելով առանց ուղեկցող փաստաթղթերի:

Նույն խախտման համար նաեւ տուգանվել է «Գոլդ շին» ընկերությունը` պետությանը պատճառելով 1 միլիոն 118 հազար 400 դրամի վնաս:

«Սթիլ Կոնցեռնի» կատարած խախտումն էլ 2 միլիոն 269 հազար 313 դրամի չափով է:

Հիշեցնենք, որ տարեսկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում փոխանցեց պետեկամուտների կոմիտեի ղեկավարից ստացած դժգոհությունը: ՊԵԿ-ը բողոքել էր, որ մի շարք տնտեսվարողներ ճիշտ չեն հասկացել վարչապետի` նախորդ տարվա այն հայտարարությունը, որով Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ին հորդորել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին էլ անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

ՊԵԿ-ն այն ժամանակ անուններ չէր հրապարակել եւ միայն հայտնել էր, որ մեծ թվով հարկ վճարողներ համարժեք չեն ընկալել վարչապետի հանձնարարականը եւ մի շարք խախտումներ են թույլ տվել, մասնավորապես` իրացման շրջանառությունների եւ գների, աշխատողների թվաքանակի, հաշվարկային փաստաթղթերի ապրանքների մատակարարման եւ այլն մասով:

Տարին ամփոփելուց հետո օրինախախտներն արդեն հայտնի են:

Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքներ է առաքել կամ տեղափոխել նաեւ «Վան» 777 ընկերությունը` պետությանը պատճառելով 324 հազար 971 դրամի վնաս: «Կառլեն Արամյան» անհատ ձեռներեցն էլ` 465 հազար դրամի: «Անահիտ Լաբլաջյան» անհատ ձեռներեցը 650 հազար դրամի խախտում է թույլ տվել:

«Մեծն Էրիկ» ընկերությունն էլ ապրանքներն առաքել է կամ տեղափոխել պետբյուջե՝ չվճարելով 2 միլիոն 810 հազար դրամ: «Պրեմեր ֆուդ» ընկերությունը 479 հազար 556 դրամով է հարկերից խուսափել: «Ավերս» ընկերությունը հարկերից խուսափել է 1 միլիոն 915 հազար դրամով:

«Պլենիում» ընկերությունը 244 հազար 622 դրամ է պետությանը վնաս պատճառել, «Ադամիում» ընկերությունն էլ՝ 100 հազար 700 դրամ: «Լուսակերտ» ընկերությունը եւս օրինախախտների թվում է. առանց ուղեկցող փաստաթղթերի 87 հազար 920 դրամի ապրանք է առաքել:

Այս տարի մի քանի տնտեսվարողներ եւս կատարել են նույն խախտումը` չնայած նախորդ տարվա համեմատությամբ հարկերից խուսափելը ոչ թե միլիոններով է այլ` հազարներով: Այսպես` Ա/Ձ Տարոն Պեպանյանը 68 հազար 100 դրամի է խախտում կատարել: «Դիզակ ֆուդ» ՍՊԸ-ն` 60 հազար դրամի,

«Արեւ Յուլիա» տնտեսվարողը 40 հազար դրամի է հարկեր թաքցրել, «Առինգար» ՍՊԸ-ն 37 հազար 800 դրամի է պետությանը վնաս պատճառել: «Գոհար Առաքելյան» անհատ ձեռներեցը 54 հազար 160 դրամի խախտում է թույլ տվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728