Այսօր կեսգիշերին կայանալիք Անգլիայի պրեմյեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպումից առաջ Ժոզե Մոուրինիոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով թիմի կազմի ընտրության սկզբունքի մասին՝ անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին:
«Մեկնարկային կազմի ընտրության մեջ բարդ ոչինչ չկա: Խաղադաշտ մտնում է նա, ով այդ պահին լավագույն խաղն է ցուցադրում: Ինչպե՞ս կարող եմ նույն Միկիին խաղից դուրս թողնել այն բանից հետո, երբ նրան հանդիպման լավագույն խաղացող են ճանաչել, երբ նա այնպիսի ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես հիմա: Ես դա անել չեմ կարող: Իրականում ոչ թե ես եմ կազմն ընտրում, այլ խաղացողներն են իրենք իրենց ընտրում եւ ես նրա համար եմ, որպեսզի վերլուծեմ նրանց արածներն ու աշխատեմ արդար լինել: Այդպիսի լավ հանդիպումից հետո Միկին պետք է խաղա: Ամեն ինչ շատ պարզ է», – Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ skysports.com-ի