Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՄՖ-ն և ՔՀԻ-ն արդար դատավարություն են պահանջում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

Փետրվար 01,2017 22:44

Մադու իրավունքների միջազգային ֆեդերացիան (ՄԻՄՖ) և Հայաստանում դրա անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ) դատապարտել են «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված 2 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին գրում է ՄԻՄՀ կայքը՝ հիշեցնելով, որ Սաֆարյանը ավելի քան մեկ տարի գտնվել է նախաքննական կալանքի տակ:

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2015թ. դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա  խաղաղ հավաքի ժամանակ, երբ ակտիվիստները փորձել են տոնածառ տեղադրել:Նրա հետ բերման ենթարկված ակտիվիստները կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, մինչդեռ Սաֆարյանի դեմ բացվել է քրեական գործ՝ ՔՕ 316 (1) հոդվածով:

ՔՀԻ-ի համաձայն՝ Սաֆարյանի նախաքննական և դատական գործընթացների ժամանակ խախտվել են արդար դատավարության սկզբունքները: Ըստ Սաֆարյանի փաստաբանի՝ իրենց առնվազն 7 վկաների դատավոր Մնացական Մարտիրոսյանը վկայություն տալու թույլտվությունից զրկել է՝ առանց օրինական հիմքով բացատրության: Մեղադրող կողմի վկաները տվել են հակասական վկայություններ: Այնուամենայնիվ, այդ հակասությունները  պատշաճ կերպով հաշվի չեն առնվել դատարանի կողմից, ավելին, ընդունվել են որպես հիմք մեղադրանքի համար: Չեն ուսումնասիրվել նաև պաշտպանող կողմի այն փաստարկները, որ քննիչները կեղծել են գործի որոշ մասեր:

Գևորգ Սաֆարյանը հայտնի է իր քաղաքական դիրքորոշմամբ: Նախկինում նա մասնակցել է ցույցերի և իր քննադատական վերաբերմունքն է հայտնել իշխող կառավարության նկատմամբ: Սաֆարյանի դեմ քննությունը և դատավարությունը, թվում է, պատասխանն են նրա քաղաքական հայացքներին, ասվում է հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում Հայաստանի արդարադատության մարմիններին իրականացնել անկախ, արդյունավետ և լիարժեք դատավարություն՝ համաձայն արդար դատավարության և անմեղության կանխավարկածի միջազգային ընդունված չափանիշների:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728