Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կիրանցի աշակերտները ռմբակոծությունից անպաշտպան են

Փետրվար 01,2017 22:33

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը խախուտ է, նաեւ՝ դպրոցի ռմբապաստարանը: Դպրոցի տարածքում գտնվող ռմբապաստարանը նախատեսված է 25 հոգու համար, մինչդեռ դպրոցն ունի 59 աշակերտ:

Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանն ասում է, որ ռմբապաստարանի արտաքին ծածկը բարակ է, ռմբակոծության դեպքում այն չի կարող է աշակերտների համար հուսալի թաքստոց դառնալ, ընդհակառակը՝ այն մեծ վտանգ կներկայացնի:

Նա մեզ հայտնեց, որ խնդրի մասին տեղյակ է պահել փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն, Տավուշի մարզպետարան:

Վ. Բաբինյանի խոսքերով՝ մասնագետները տեսնելով ռմբապաստարանի վիճակը, խորհուրդ են տվել վտանգի դեպքում այդ ռմբապաստարանը չօգտագործել: Փաստորեն ռմբակոծության դեպքում բաց տարածքը աշակերտների համար ավելի ապահով կարող է լինել, քան՝ բարակ ծածկով ապաստարանը: Վ. Բաբինյանի վկայությամբ՝ խնդիրը կլուծվի, երբ կառուցվի դպրոցի նոր շենք, աշակերտների համար նոր, ապահով ապաստարան կառուցվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728