ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցության մակարդակը: Դեսպանը գոհունակություն է հայտնել ԵՄ պատվիրակության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ ՔԿ վարույթում քննվող քրեական գործով կատարված քննության արդյունքների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել քննությանը։
ՀՀ ՔԿ նախագահը կարևորել է բազմակողմանի քննության իրականացումը՝ ԵՄ-ի կողմից իրականացված այլ դրամաշնորհների ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ և ընդգծել մեղսակից բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորել են հնարավոր իրավախախտումները կանխելու, իսկ արձանագրվելու դեպքում դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակի բարձրացումը և տեղեկացրել, որ հանձնարարել է նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի արդյունքներով մշակել միջնորդություն՝
Կարդացեք նաև
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելու համար՝ նախկինում արձանագրված թերացումները բացառելու նպատակով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին