Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են». Շմայսը՝ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի մտերիմների հեռանալու մասին

Փետրվար 01,2017 19:55

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր այսօր ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:

Aravot.am-ի հարցին, թե տեղյա՞կ եք, որ տասներեք պաշտոնյա ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել, նրանք բոլորն էլ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն էին համարվում, պարոն Մովսիսյանը զարմացավ. «13 կուսակցակա՞ն, պաշտոնյանե՞ր են, ինչ պաշտոնյաներ են, կարո՞ղ ես ասել»:

Պարոն Մովսիսյանը, լսելով դիմում ներկայացրած անձանց անուններն ու պաշտոնները, ասաց՝ «Էդ սաղ ցեղով պաշտոնյա՞ են, խաբար չեմ դրանից» ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ բնական է համարում մի կուսակցությունից այլ կուսակցություն տեղափոխվելը. «Բնական եմ համարում, որ որոշ թիմակիցներ, հարազատներ պետք է դուրս գան, բայց չեմ կարծում, որ կուսակցության վրա ինչ-որ որակական ազդեցություն թողնի»:

Պարոն Ալեքսանյանի խոսքով, այլ դաշինքներում իրենց փնտրողների մեջ կան նաեւ ՀՀԿ-ից նեղացածներ. «Մարդիկ կան, որոնք անձնական նեղացվածություն ունեն…Բայց կան մարդիկ, որոնք ուղղակի տեղ են ման գալիս՝ իրենց տեղը գտնեն, բոլորին նեղացած համարել չի կարելի: Իսկ անձնական խնդիրների վրա հիմնված կուսակցությունները սովորաբար ապագա չեն ունենում»:

Պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք ՝ում կամ որ կուսակցություններին նկատի ունի, ի պատասխան ասաց. «Նկատի ունեմ բոլորին, բոլոր դաշինքներն էլ հիմնականում տարբեր նկատառումներով են: Այն կուսակցությունները, որտեղ գաղափարական հենք չկա, որտեղ միայն մանդատների, նեղացվածության ու անձնական հարաբերությունների վրա են հիմնվում, շատ ամուր չեն լինում»:

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզպետարանի ու Արտաշատի քաղաքապետարանի տասներեք ՀՀԿ-ական պաշտոնյա կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Ֆորմալ առումով ոչ մեկը մյուսին բան չի կարող ասել – մարդ են, այդպես են գտել: Իսկ մարդկային առումով սա պարզ ապացույց է, որ կուսակցություն, Նժդեհ, հայրենիք – մայրենիք, գաղափար – մաղափար դատարկ աղմուկ են, հայերիս իրական մոտիվը շահն ու ամբիցիաներն են, որոնց համար էլ պատրաստ ենք ամեն քայլի: Իսկ սա նշանակում է որ մեր հայրենիքը շուտ չի ծաղկի …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728