Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թ. համար կառավարությունն առանձնացրել է 345 ներդրումային ծրագիր

Փետրվար 01,2017 18:01

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի:

«Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից:

«Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728