Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զորամաս հասան աշակերտների նվերները, նամակները

Փետրվար 01,2017 17:50

Բանակ-հասարակություն կապի շրջանակներում Քաշաթաղի շրջանը համագործակցում է տարածքի զորամասերի հետ: Հաճախ են կազմակերպվում մշակութային այցեր զորամասեր: Հայոց պահապան-զինվորներին հյուր են լինում նաև դպրոցականները, Բերձորի արվեստի դպրոցի սաները, «Բերձոր» ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները, շրջվարչակազմի աշխատակիցներ:

Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ՝ հունվարի 28-ին նախատեսած էր այցելություն 2 զորամաս: Զինվորների համար շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Վ. Զատիկյանի անվ. թիվ 2, Միրիկի, Աղավնոյի Գ. Նժդեհի անվ. միջնակարգ և Հերիկի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվ հիմնական դպրոցների աշակերտները նվերներ էին պատրաստել: Սակայն տեղացած առատ ձյան պատճառով այցը չկայացավ:

Նվերները տեղ հասան Ն զորամաս հունվարի 31-ին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ այցելեցինք զորամաս՝ տանելով աշակերտների նվերները, նամակները (նամակներ կային նաև Երևանի մի քանի դպրոցների աշակերտների կողմից), ինչպես նաև 100 հատ քնապարկ, որոնք հատկացրել էր «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը:

Զորամասի տարածքում կանգնեցված է նոր հուշակոթող՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտիրոսված քաջորդիներին:

Մեզ դիմավորեց հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Իշխան Թովմասյանը: Հայտնելով շնորհակալություն, փոխգնդապետը, որը գրեթե 2 տասնամյակ ծառայում է Արցախի պաշտպանական շրջանների տարբեր զորամասերում, իսկ 2016-ի ապրիլից՝ մեր այցելածում, նշեց, որ շատ լավ երևույթ է, երբ դպրոցականները, նախադպրոցական երեխաները նման նվերներ են ուղարկում զինվորին:

Տեղեկացրեց նաև, որ այժմ համեմատաբար հանգիստ է առաջնագծում: Ժամանակի և եղանակային պայմանների պատճառով նվերները հենակետեր չհասցրեցինք, հանձնեցինք պահեստ, որտեղ նորակոչիկ զինվորները մեծ սիրով օգնեցին դատարկել արկղերն ու քնապարկերը:

Ի. Թովմասյանը վստահեցրեց, որ հաջորդ օրը նվերները կլինեն դիրքապահ տղաների մոտ: շ

Սիրանուշ Սիմոնյանը, որն ընդունեց նվերները, արդեն 10 տարի է՝ այստեղ է ծառայում: Ասաց՝ նման ապրանքը հատուկ սիրով են ընդունում. զինվորը զգում է, որ թիկունքում հայ երեխաներն են, իրենց մայրերը, քույրերը: Հրաժեշտ տվեցինք սահմանը պահող մեր զինվորներին՝ հավատով, որ հայրենիքի դռները միշտ ամուր են մնալու:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728