Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ առավել պահանջված տեղեկանքները քաղաքացիներին կտրամադրվեն 15 րոպեում

Փետրվար 01,2017 18:12

2017թ.-ից սկսած Սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում գործում է տեղեկանքների տրամադրման պարզեցված համակարգ:

Կենսաթոշակառու կամ նպաստառու լինելու մասին, ինչպես նաև կենսաթոշակի կամ նպաստի չափի մասին տեղեկանքների համար այսուհետ քաղաքացիները (ՀՀ քաղաքացիները, ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրյա քաղաքացիները) կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին և կենտրոնական գրասենյակ՝ անկախ հաշվառման վայրից:

Եթե նախկինում նշված տիպի տեղեկանքների տրամադրումը տեղի էր ունենում մի քանի աշխատանքային օրերի ընթացքում՝ երբեմն առաջացնելով անհարկի քաշքշուկ, ապա ներկայումս դրանք տրամադրվելու են 15 րոպեների ընթացքում և կենտրոնական գրասենյակի և տարածքային բաժնի կողմից (2016թ. նման տեղեկանքների համար դիմել են մոտ 60.000 քաղաքացիներ):

Աշխատանքներ են ընթանում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ նման ընթացակարգ սահմանելու նաև արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին նույն ծառայությունը մատուցելու համար:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը մշակել և ներդրել է նաև Հայաստանի Ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակման համակարգ, որի արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գրավոր դիմել ազգային արխիվ, գումար վճարել և ստացված տեղեկատվությունը տեղեկանքի տեսքով տրամադրել սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այդ գործընթացը կկատարվի ծառայության և արխիվի աշխատակիցների կողմից: Արդյունքում խնայվելու են և ժամանակ, և քաղաքացիների ֆինանսական միջոցներ: Բացի այդ, էապես նվազեցվելու են կոռուպցիոն ռիսկերը, և բարձրանալու է ծառայության որակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցներն են համակարգերի ներդրումն ու քաղաքացիների իրազեկվածությունը», – նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

Մշակված համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի ազգային արխիվին դիմելը և տեղեկատվությունը ստանալը կազմակերպել մեկ օրում: Արխիվային տեղեկանքի տրամադրման փաստացի ժամկետը կախված կլինի ազգային արխիվի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետից:

Սոցիալական ապահովության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728