«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է փոփոխություններ կատարել: Նախագիծը ներառված է կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգում: Այս փոփոխությամբ առաջարկվում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնել եւ աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառել: Այսպես է նշված կառավարություն ներկայացրած որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Նշված արտոնությունն իրենից ներկայացնում է հավելյալ վարձատրություն: Ըստ նախագծի ամփոփաթերթի, պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործման եւ պաշտպանության համար տրված հավելումների գումարը 2015 թվականին կազմել է 69.4 միլիոն դրամ, իսկ 2016 թվականի 1-ին կիսամյակում՝ 32 միլիոն դրամ: «Ելնելով վերոգրյալից՝ օրենքի նախագծի ընդունումը, այլ հավասար պայմաններում կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի տնտեսման»,-գրված է կառավարություն ներկայացված փաստաթղթում:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա, եւ ըստ այդմ, ինչպես գրված է նախագծում :
Ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից նախագիծն ունի չեզոք ազդեցություն, շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` բացասական ազդեցություն:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ