Շորթման մեջ մեղադրվող՝ «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով այսօր կայացած առաջին նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: Երբ մեղադրյալին բերեցին դատարան, նրա տատիկը փորձեց մոտենալ Անի Հովհաննիսյանին եւ ողջագուրվել:
Սակայն դատարանի կարգադրիչը, դատավարության կանոնների համաձայն, նրան թույլ չտվեց մոտենալ: Կինը հրեց կարգադրիչին եւ թոռնուհուն մոտենալու ապարդյուն փորձից հետո ասաց. «Պատերազմի հանցագո՞րծ է, ի՞նչ է, որ չեք թողնում…»:
Ապա տեղից շարունակեց. «Տասը տարի էլ նստես՝ քո ճիշտը առա՜ջ կտանես, ես քո տատիկն եմ, ես քեզ սիրում եմ, չվախենաս…»:
Դատավարության ավարտին էլ տատիկը դիմեց դատավորին. «Այս աղջկա գրպանն ատոմային ռո՜ւմբ կա…աստված չանի՝ դուրս գա՝ Հայաստանը կպայթի՜…:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ