Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԳՎ-ն հերքում է, թե Մոսկվա-Երևան չվերթը կասեցվել է՝ անմիջապես թռիչքից առաջ

Փետրվար 01,2017 16:44

Փետրվարի 1-ին Շերեմետևո օդանավակայանում Մոսկվայից Երևան թռիչքի պատրաստվող օդանավը չի կարողացել չվերթ իրականացնել՝օդանավի անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է Life-ը:

Հաղորդվում է, որ «Յուտէյր» ավիաընկերության Boing-737 օդանավի օդաչուն անմիջապես թռիչից առաջ «կրիտիկական խնդիրներ» է հայտնաբերել օդանավում և այդ մասին հայտնել է դիսպետչերներին:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարն այս առնչությամբ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը՝ ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համապատասխանում իրականությանը:

«UTair» ավիաընկերությունը «Շերեմետևո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին և Երևան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որևէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728