2016 թվականին զբոսաշրջիկները Թուրքիայում վերջին 17 տարիների ընթացքում իրենց ամենաէժան հանգիստն են անցկացրել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 2016-ին Թուրքիա այցելած 1 զբոսաշրջիկը միջինում ծախսել է 705 դոլար, 2015-ի 756-ի փոխարեն: Նշվում է, որ սա 2000 թվականից այս կողմ ամենացածր ցուցանիշն է:
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել նաև, որ կատարած քիչ ծախսերով հանդերձ զբոսաշրջիկները միջինում ավելի երկար են մնացել Թուրքիայում, քան նախորդ տարի: Նշվում է, որ օտար զբոսաշրջիկների միջինացված գիշերակացների քանակը 2015-ի 8.7-ից 2016-ին հասել է 9.7-ի:
Նշվում է, որ 2016-ին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի գրանցած 30 տոկոսանոց անկման պատճառը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից երկրում կազմակերպվող ահաբեկչություններն ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հետ անվտանգության ուժերի բախումներն են: Զբոսաշրջության վրա խիստ բացասական ազդեցություն է ունեցել նաև հուլիսի 15-ին կազմակերպված զինված հեղաշրջման փորձը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում