ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը հունվարի 31-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Խորհրդականների պալատի (վերին պալատ) նախագահ Դաթե Չուիչին: Քննարկելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մակարդակը՝ կողմերը փաստել են, որ համագործակցությունն այդ ձեւաչափում առավել կխորացնի հայ-ճապոնական բարեկամական կապերը՝ երկու երկրների համար ստեղծելով նոր հնարավորություններ: Մասնավորապես կարեւորվել են տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տուրիզմի զարգացումը: Դաթե Չուիչին իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացմանն ուղղված Հայաստանի աջակցության համար: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունն առավել կզարգանա նաեւ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիան եւ Հայաստանը գիտակցում են երկրաշարժի ավերիչ հետեւանքները:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը Ճապոնիայի կողմից տրամադրված բազմաթիվ աջակցությունների եւ համատեղ իրականացված ծրագրերի համար:
Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների համագործակցությանն ուղղված կոնկրետ ծրագրեր եւ բազմաթիվ այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն