Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այսօր առավոտյան Նարկոլոգիական կենտրոնի հիվանդներին չեն կերակրել (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 15:20

Այսօր Նարկոլոգիական կենտրոնում բուժվող հիվանդները չեն նախաճաշել: Այստեղ բուժվող քաղաքացիներն այս բուժհիմնարկում սնվում են պետության հաշվին: Պատճառն այն է, հունվարի 30-ին կենտրոնը պետական գնումներով սննդի մատակարարման մրցույթ է հայտարարել, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «Եղվարդ Նեկտար» ընկերությունը: Սակայն տեխնիկական հարցերով պայմանավորված, նոր մատակարարը սնունդ մատակարարել դեռ չի կարող, ինչի արդյունքում էլ այսօր առավոտյան կենտրոնի տնօրինությունը չի հասցրել կերակրել: Սա առաջացրել է կենտրոնում բուժում անցնող տիկին Ազնիվի վրդովմունքը:

Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանի կարծիքով, մրցույթից հետո տիկին Ազնիվին ոչ ճիշտ տեղեկատվություն է հասել եւ դժգոհությունը հենց այդ պատճառով էլ առաջացել է. «Մրցույթին մասնակցող կազմակերպությունները, որոնք ներկա են լինում, երբ բացվում է գնային առաջարկները, տեսնում են՝ ով ինչ գին է առաջարկել եւ հաղթող է ճանաչվում ամենաէժան գին առաջարկած ընկերությունը: Չեմ կարող ասել, գուցե այդ ընկերությունները, երբ խոսել են, իրար մեջ քննարկել, այդ կնոջը ոչ ճիշտ տեղեկատվություն է հասել: Եվ բոլորիդ ահազանգել են: Ես ձեր պես հեռուստատեսությամբ լսեցի, որ մեզ մոտ լինելու է բողոքի ակցիա»:

Կեսօրին, սակայն, հիվանդները սնունդ կստանան, բայց ոչ նոր մատակարարից, այլ հիվանդանոցը մի սննդի օբյեկտից հիվանդների համար ուտելիք է պատվիրել: Մի քանի օր կենտրոնի հիվանդները դեռ այդպես կկերակրվեն` մինչեւ մատակարարը սննունդը կտրամադրի: Մեր հարցին, թե՝ իսկ ինչո՞ւ առավոտյան էլ սնունդը չեք պատվիրել, պարոն Սեմերջյանն ասաց, որ չեն հասցրել եւ որ հիվանդները սովորաբար ուտելու բան ունենում են` հարազատների հետ տեսակցություններից հետո:

Պետրոս Սեմերջյանի խոսքերով, իրենք ոչ թե մեկ ամսվա համար են սնունդ ստանում, այլ` օրը երեք անգամ. «Գուցե բողոքի պատճառներից մեկն էլ այն է եղել, որ առավոտյան թեյը չենք տվել, բայց ժամը երկուսին հիվանդները կճաշեն, պատվերն արդեն տվել ենք»:

Մինչեւ մատակարարը տեխնիկական խնդիրներն ավարտի, հիվանդանոցի տնօրինությունը սնունդը կպատվիրի: Ըստ բուժհիմնարկի տնօրենի, մեկ հիվանդին օրական հասնում է 1950 դրամի սնունդ, նոր մատակարարը մրցույթը հաղթել է 1920 դրամով, սակայն Պետրոս Սեմերջյանը հույս ունի, որ մատակարարի հետ կարող են անգամ մրցույթից հետո բանակցել եւ 1800 դրամով կարող են տեղավորվել այն նույն սննդակարգի մեջ, ինչ նախատեսված է ճաշացանկով:

Առավոտյան հիվանդներն ուտում եւ խմում են թեյ, հաց, պանիր, ձու, ջեմ եւ այլն: Միս ուտում են ամեն օր.
«Կառավարության որոշումով սննդակարգը եւ կալորիականությունը որոշված է: Երբ մրցույթ ենք հայտարարում, պարտադիր պայման է այդ սննդակարգը պահպանելը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728