Լրահոս
Օրվա լրահոսը

Գրող-հրապարակախոս. «Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժական վարչապետ կամ հավերժական նախարար է լինելու» (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 15:06

Փետրվարի 1-ին «Տեսակետ» մամուլի ակումբում գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ խոսեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց եւ այդ առիթով ՀՀ նախագահի արձագանքից: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այդ առիթով արած՝ «մայր գետ» արտահայտությանը, այն Մերուժան-Տեր-Գուլանյանին անչափ դուր է եկել, ասում է՝ այլաբանություն կա մեջը, ու ինք էլ վստահ է, որ անջատված առվակները, որպես կանոն, չորանում են ճանապարհին: «Նախագահը «մայր գետ» ասելով նկատի է ունեցել ՀՀԿ-ն ու ինքը ճիշտ է, ՀՀԿ-ն բոլոր կուսակցություններից ամենամեծ շանսերն ունի, ու երբ դաշինքները ձեւավորվեն, նոր մյուսների մասին էլ հնարավոր կլինի գնահատական տալ»-շեշտեց բանախոսը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ՀՀԿ-ից հեռացածների մասին Մերուժան Տեր-Գուլանյանը հետեւյալ կարծիքի է. «Ոչ մեկի ճակատին գրված չէ, որ հավերժական վարչապետ կամ հավերժական նախարար է լինելու: Պաշտոնից դուրս գալը հասկանալի է, բայց ինձ համար տարօրինակ է կուսակցությունից դուրս գալը: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, նրան հարգում եմ ու անմիջական շփում ունեմ իր հետ, գիտեմ, որ միշտ զուսպ է խոսել ու երբեք չի քննադատել»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանը պաշտոնից դուրս գալուց հետո ակտիվ է Ֆեյսբուքում եւ այնտեղ համարձակ հայտարարություններ է տեղադրում, բանախոսը պատասխանեց, որ ծանոթ չէ Օհանյանի ֆեյսբուքյան գրառումներին:

«Ոմանց թվում է, որ իշխանություններին քննադատելով՝ ժողովրդին դուր են գալիս, բայց դա ընդունված բան է ողջ աշխարհում, կարեւորը՝ մարդ կյանքի հացը չփոխի օրվա հացի հետ»,-ասաց գրող -հրապարակախոսը:

Նա նաեւ գովեց ՀՀ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանին եւ հույս հայտնեց, որ վերջինս կկարողանա իրագործել իր ծրագրերը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728