Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն անհանգիստ է. Վիգեն Սարգսյանի այցը Իրան «արյունոտ գործակցություն» է որակվում (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 14:58

Ադրբեջանում բուռն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Իրան եւ հանդիպումն իրանցի պաշտոնակցի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցներն անգամ հայ-իրանական գործակցությունը բնութագրող «արյունոտ ձեռքերով» լուսանկար են հրապարակել: «Հենարան» մամուլի ակումբում այսօր իրանագետ Արտյոմ Տոնոյանը խնդրի շուրջ ասաց, որ ադրբեջանական մամուլը շահարկում է հայ-իրանական գործակցությունը:

«Իրենց ենթադրությամբ՝ հայ-իրանական գործակցության մեջ շահագրգռված է ՌԴ-ն եւ վերջինիս հրահանգով է Իրանը գնում ՀՀ-ի հետ գործակցության: Սա նորություն էր փորձագետներիս համար: Իրանին մեղադրում են, թե ցանկանում է կործանել Ադրբեջանին, տեսնել թույլ Ադրբեջան: Շահարկվում է այն փաստը, որ շիայադավան Իրանը գործակցում է քրիստոնյա երկրի հետ: Ադրբեջանը նաեւ մեղադրում է Իրանին՝ իր ներսում շիայական հեղափոխություն հրահրելու մեջ»,-նկատեց Արտյոմ Տոնոյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը հեղեղված է իսրայելական արտադրության զենքով. «Չկա երաշխիք, որ Արցախյան պատերազմի պատրվակով Ադրբեջանում հայտնվող այդ զենքը մի օր Ադրբեջանի ցանկությամբ չի օգտագործվի Իրանի դեմ»:

Բանախոսը նշեց, որ իրանական լրատվամիջոցներն իրենց հերթին բարձր մակարդակով լուսաբանում են ՀՀ ՊՆ-ի այցը եւ շեշտում, որ ՀՀ-Իրան բարեկամական հարաբերությունները զարգացման փուլում են:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728