Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ հարմարեցվել է կառավարական 3-րդ մասնաշենքը

Փետրվար 01,2017 14:42

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում դեռևս դեկտեմբեր ամսին ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման գործընթացը՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ներկայացված աշխատանքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձարկելու նպատակով «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն այսօր շրջայց է կատարել շենքում: Նրան ուղեկցող մեքենան նախ գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի մոտ կանգնեց, որից հետո նա սայլակով բարձրացավ շենք մուտք գործող տաքացվող թեքահարթակով: Անցնելով ավտոմատ բացվող մուտքի դռներով և բարձրանալով ձայնային ազդանշանով գործող վերելակով` Արմեն Ալավերդյանը ծանոթացավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար համապատասխանեցված սանհանգույցներին:

Շրջայցից հետո պարոն Ալավերդյանն իր գոհունակությունն հայտնեց կատարված աշխատանքների վերաբերյալ, նշելով.- Քաղաքաշինության պետական կոմիտեի ջանքերով մեծ և որակյալ աշխատանք է կատարվել: Ես որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հաճախ եմ այցելում այս շենք, որը մինչև վերջերս դժվարությամբ էի հաղթահարում, իսկ հիմա` կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ` այն հավասար հնարավորություններ է ապահովում յուրաքանչյուրի համար:

Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանցը ներկայացնելով կատարված աշխատանքները նշեց, որ շենքի հարմարեցման համար ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թվականի բյուջեով հատկացվել է 16.702.000 դրամ, իսկ աշխատանքներն իրականացվել է «ՎԱԱՄ» ՍՊ ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել էր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի և ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների ցանկը:

Ի դեպ, համաձայն վերը նշված արձանագրային որոշման` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի հետ հանդիսանում է համակատարող իրականացված աշխատանքների կատարման գործում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728