Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Մարդիկ ամեն գնով ուզում են խորհրդարան մտնել, անկախ նրանից, թե որ դաշինքի հետ կլինեն». (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 14:31

Փետրվարի 1-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա խոսեց նախընտրական իրավիճակից, դաշինքներից ու գնահատականներ տվեց սպասվող խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Ընդհանրապես լավատես մարդ եմ, եւ մտածում եմ, որ այս անգամ ավելի լավ է լինելու, քան նախորդ անգամ: Ընտրությունները միշտ էլ հուզում են ժողովրդին, երբեմն սկսում են թշնամանալ ազգ ու բարեկամ, երկու եղբայր տարբեր ճակատների են բաժանվում….Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ երեւի թե շատ մաքուր ընտրություններ պիտի լինեն, արդար ու թափանցիկ, մանավանդ Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է նախընտրական դաշինքներին, Մերուժան Տեր- Գուլանյանի ձեւակերպմամբ, նախընտրական հետաքրքիր հրմշտոց  կա: «Չկան սկզբունքներ, կա իրադարձություն, չկան օրենքներ (ներքին օրենքները նկատի ունեմ), կան հանգամանքներ եւ օգտվելով այդ ամենից՝ քաղաքական գործիչները, որ մի անգամ տնից դուրս են եկել ու մոտեցել խոսափողին, հիմա այլեւս չեն ուզում տուն վերադառնալ: Մարդիկ ամեն գնով ուզում են խորհրդարան մտնել, անկախ նրանից, թե որ դաշինքի հետ կլինեն»,-նշեց գրող-հրապարակախոսը:

Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ է, որ իշխանությունների ձեռնարկած գործողությունները՝ վստահություն են ներշնչում. «Սկսած ընտրատեղամասերում կամերաներ տեղադրելուց, վերջացրած իրավիճակով, որ ով՝ ում հետ ուզում, միավորվում է, որ հայտնվի հարմար դիրքում»:

Ասուլիսի ժամանակ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին էլ անդրադարձ եղավ: «Ես մի անգամ ասել եմ, չեմ ուզում կրկնվել: Ծառուկյանն իր գործը այնքան լավ է անում, նկատի ունեմ՝ բիզնես, տնտեսություն, որ լավ կլիներ այդ գործով զբաղվեր, ոչ թե քաղաքականությամբ»,-շարունակեց Տեր-Գուլանյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728