Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը շահագրգռված է ՀՀ-ի հետ ռազմական ոլորտում գործակցել». Արտյոմ Տոնոյան (Տեսանյութ)

Փետրվար 01,2017 14:04

«Վերջին անգամ ՀՀ ՊՆ-ի մակարդակով այց Իրան տեղի էր ունեցել յոթ տարի առաջ: Այս ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել՝ նաեւ ռազմական իմաստով»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած այցին, ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Նա փաստեց, որ ՀՀ անկախության պահից ի վեր հայ-իրանական հարաբերությունները զարգանում են բավականին դինամիկ: Տոնոյանը հիշեցրեց, որ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն Ադրբեջանի կողմից օգտագործվել են թե քառօրյա պատերազմում, թե Իրանի դեմ, ուստի ժամանակն է գործակցել նաեւ ռազմական ոլորտում:

«Ենթադրաբար, այս խնդրի շուրջ Վիգեն Սարգսյանի եւ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի միջեւ պետք է տեղի ունեցած լինեն «անդրկուլիսային» բանակցություններ: Իրանը շահագրգռված է ռազմական ոլորտում գործակցելու առումով: ՀՀ-ն կարիք ունի անվտանգության այլընտրանքային տարբերակների մշակման եւ այդ համատեքստում Իրանը պետք է դիտարկվի որպես այլընտրանքային տարբերակ»,-նկատեց Արտյոմ Տոնոյանը:

Նրա բնորոշմամբ՝ ռազմարդյունաբերական ոլորտում ՀՀ-ի եւ Իրանի գիտահետազոտական ներուժը թույլ է տալիս ենթադրել նման գործակցություն, ինչի մասին պաշտոնական հայտարարություններ չենք լսի, քանի որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա են որոշակի պատմական, կրոնական եւ քաղաքական խնդիրներ ու հակասություններ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728