«Օրենքի նշված դրույթի հետ կապված ես ոչ մի խնդիր չունեմ։ Վերջին հինգ տարիներին բնակվել եմ Հայաստանում՝ ժամանակ առ ժամանակ մեկնելով արտերկիր՝ աշխատանքային կամ այլ այցերով, ինչպես ՀՀ քաղաքացիների զգալի մասը։ Սակայն այդ այցերի քանակը եւ տեւողությունը չի գերազանցում օրենքով թույլատրված սահմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանը:
Այս օրերին մամուլում գրվեց, որ Վահե Հակոբյանը խնդիր ունի պատգամավոր առաջադրվելու հարցում՝ կապված Ընտրական օրենսգրքի՝ ՀՀ-ում վերջին 5 տարիներին մշտական բնակվելու ցենզի հետ։
Մեր հարցին՝ արդյոք նա հավակնում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Այո, եթե լինի կուսակցության համապատասխան որոշում»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ