Հունվարի 31-ին, օրվա 2-րդ կեսից վերսկսված տեղումներին զուգահեռ, «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Հատուկ տեխնիկան առաջնահերթ մաքրում է գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո աշխատանքները լայն թափով կշարունակվեն մյուս հատվածներում:
Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով:
Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը:
Կարդացեք նաև
Չդադարող ձյան պայմաններում իրականացվող աշխատանքների արդյունքում առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն