Հարգելի համաքաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: Իսկ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:
Երևանի քաղաքապետարան