Երեւանում ձմռան ամիսներին դժվար է գտնել մի փողոց, որտեղ «կարմիր գծերը» ձյունով ծածկված չեն եւ երեւում են։ Սակայն հայտնի է, որ այդ ծառայության համար վարորդները վճարում են։
Շատ վարորդներ անտեղյակ լինելով, որ ձյան տակ կարմիր գիծ է, կայանում են ու տուգանվում։
Ստացվում է, որ քաղաքապետարանը ձնամաքրման իր պարտավորությունը չի կատարում, սակայն դրա դիմաց գումար է գանձում։
Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեցինք ինչպե՞ս է լուծվում այս հարցը։
Կարդացեք նաև
Գեւորգյանը վստահեցրեց, որ եթե կարմիր գիծը չի երեւում տվյալ հատվածում՝ տուգանքի մասին ակտը չեղյալ է համարվում։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր լինում պարզել, թե որ հատվածում է երեւում, որ հատվածում չի երեւում եւ համապատասխանաբար ակտ ուղարկել։ «Բոլոր ակտերին լուսանկարներ են չէ՞ կցվում։ Եթե լուսանկարի մեջ չի երեւում այդ գիծը, ո՞նց կարող են մարդկանց տուգանել։ Եթե չի մաքրվել, դա պատճառ է հանդիսացել, որ մարդիկ չտեսնեն՝ անվավեր է համարվում»,- վստահեցրեց Արթուր Գեւորգյանը:
Ս. Պ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում