Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանտների յուրացումն ու ազատազրկված նախագահը. «Ժողովուրդ»

Փետրվար 01,2017 11:35

Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային մի կազմակերպության հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագործելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը դատապարտվել է ազատազրկման։

Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն չէր գաղտնազերծել, թե ով է հասարակական կազմակերպության նախագահը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առեւտրային կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանն է։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սվետլանա Ասլանյանը, տեղեկանալով Եվրոպական Միության պատվիրակության կողմից «Երիտասարդ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում» վերնագրով դրամաշնորհային մեկ այլ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի մասին, որոշել է մասնակցել նաեւ դրան։ Կազմել եւ ներկայացրել է ծրագիր նաեւ այդ պահանջներին համապատասխան, ինչից հետո իր ղեկավարությամբ գործող ՀԿ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքվել է պայմանագիր ու ԵՄ-ն փոխանցել է 277.900 եվրո արժողությամբ դրամաշնորհ։

Գումարը ստանալուց հետո ՀԿ-ի նախագահը պետք է ԵՄ-ին ներկայացներ դրամական շարժը, թե ինչպես է ծախսել տրամադրված գումարը՝ հաշվետվության տեսքով։ Ու որպեսզի չարած գործերը մատուցի որպես իրականություն, Սվետլանա Ասլանյանը կազմել է իրականում չանցկացված դասընթացների մասնակիցների կեղծ ցուցակներ։ Ավելին՝գրել է, թե, օրինակ, ծրագրի ընթացքում հրավիրված հյուրերին սուրճ են հյուրասիրել եւ դրա համար ծախսել մոտ 1 միլիոն դրամ։ Բայց ո՛չ հյուր է ունեցել, ո՛չ էլ սուրճ է հյուրասիրել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728