Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրավադրման գործարքների 20,4% աճ է արձանագրվել. «Հրապարակ»

Փետրվար 01,2017 11:06

Սոցիալական վիճակի վատթարացման պատկերն ամենաճշգրիտ կերպով արտացոլում է հայաստանյան անշարժ գույքի շուկան, որտեղ անցյալ տարի գրավադրման գործարքների 20,4% աճ է արձանագրվել։ Գրավադրման գործարքների մոտ 50%-ն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, մոտ 21%-ը՝ առանձնատների, մնացածը՝ հասարակական նշանակության օբյեկտների եւ հողերի նկատմամբ։

Այսպիսով, միայն մեկ տարվա ընթացքում մեր հանրապետության քաղաքացիները ներգրավվել են անշարժ գույքի գրավադրման եւս 21 հազար 438, ըստ էության՝ չափազանց ռիսկային գործընթացներում։ Իսկ թե ինչու չափազանց ռիսկային, կարծում եմ՝ շատ լավ կհասկանան հատկապես «գործ դնելու» հույսով բնակարանը երբեւէ գրավադրած մեր հազարավոր քաղաքացիները։

Իրականում այս ճանապարհով գործ սկսելու հույսը շատերին տանում է դեպի վերջնական ունեզրկում՝ տնով եւ ունեցվածքով հանդերձ։ Սա մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակից բխող իրողություն է, որի լրջությունը հաճախ անտեսում են մեր քաղաքացիները:

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728