Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարություն» կուսակցությունը միանում է Սեյրան Օհանյանի դաշինքին

Փետրվար 01,2017 10:45

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
կուսակցության
հայտարարությունը 2017թ. ԱԺ ընտրությունների
մասնակցության վերաբերյալ

Նպատակ ունենալով նպաստել ՀՀ զարգացմանն ու հզորացմանը, Արդարության հաստատմանը,

Հաշվի առնելով Ընտրությունների միջոցով ՀՀ-ում փոփոխությունների կենսական անհրաժեշտությունը,

Հաշվի առնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների գերկարևորությունը,
Գիտակցելով յուրաքանչյուրիս պատասխանատվությունը առկա իրավիճակի համար,
Համոզված լինելով, որ փոփոխությունների հնարավոր է հասնել միայն լայն համախմբման արդյունքում,

Սթափ գնահատելով այսօր առկա հնարավորությունները
«Արդարություն» կուսակցության վարչությունը որոշեց՝

1. Միանալ «Երրորդ Հանրապետություն», «Համախմբում», «Դեմոկրատական» կուսակցությունների հայտարարությանը,

2. Ակտիվ մասնակցություն ունենալ ընտրական գործընթացներին՝ ներգրավելով կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին,

3. Ձեռնարկել քայլեր այլ ուժերի և անհատների համախմբման, փոփոխությունների նկատմամբ հավատի վերականգնման ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728