ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ հանգստանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ Virgin Group ընկերության սեփականատեր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերակցությամբ: Այս մասին գրում է TMZ պորտալը, որը նաև լուսանկարներ է հրապարակել:
Օբամա զույգը բրիտանացի միլիարդատիրոջը պատկանող Նեքքեր կղզի է ժամանել մեկ շաբաթ առաջ: Պորտալի հրապարակած լուսանկարներում Օբաման երևում է սպորտային սև շապիկով և մուգ ակնոցներով: Պարբերականը գրում է, որ, դատելով լուսանկարներից, Օբաման առանձնապես չի շտապում վերադառնալ ԱՄՆ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ