Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական ընկերությունը ոստիկանության կայքից ներկայացրածն էր ապացույցի անվան տակ դատարան տարել

Փետրվար 01,2017 15:00

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմած «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարտվեց նաեւ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Ինչպես վարորդի շահերը ներկայացնող փաստաբան Ղեւոնդ Պապոյանն «Առավոտին» ասաց. «Այսուհետ ապահովագրական ընկերություններն իրենց հետադարձ պահանջները հիմնավորելու համար չեն կարող առանց անձնական տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի համապատասխան բաժին մուտք գործելու եղանակով ձեռք բերված ապացույցները դնել հայցի հիմքում»:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի կողմից ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի «Տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներ» բաժնում վարչական տույժ նշանակելու մասին որոշման անհատական ծածկագրի մուտքագրմամբ ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգ մուտք գործելու եղանակով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ապացույցներ են, քանի որ դրանք ձեռք են բերվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, հետեւաբար այդ ապացույցները իրավաբանական ուժ ունենալ եւ վճռի հիմքում դրվել չեն կարող:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728