Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է ծրագրվել Կարեն Վարդանյանի սպանությունը. «1in.am»

Հունվար 31,2017 20:35

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ սկսվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը:

Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում»՝ ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը ցանկացել է 42 հազար դոլարով վաճառել «չպարզված հանգամանքներում» նվիրատվություն ստացած բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ Զոհրաբյանը բնակարանի վաճառքի գումարից  19 հազար 500 դոլարը պետք է հանձներ Կարեն Վարդանյանին՝ ներքին պայմանավորվածության համաձայն:

Բնակարանի վաճառքի վերաբերյալ Գևորգ Զոհրաբյանը հայտարարություն է տեղադրել «List.am»-ում:

Շուտով բնակարանի գնորդ է հայտնվել: Նա գրավադրումից հանել է բնակարանը՝ բանկում վճարելով վարկային պարտավորությունների հետ կապված գումարները, բնակարանի արժեքի մնացած մասը գնորդը մաս-մաս հանձնել է Գևորգ Զոհրաբյանին ու պարտք է մնացել մոտ 7 հազար դոլար:

Ստացած գումարներից 19 հազար 500 դոլարը չցանկանալով հանձնել իրական բնակարանատեր Կարեն Վարդանյանին՝ Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը:

Նա իր ծրագրի մասին հայտնել է 2016  թվականի հունվարից իր «Օպել» մեքենան օրավարձով որպես տաքսի վարող, գործով երկրորդ ամբաստանյալ Արթուր Միհրանյանին, ով գումարի կարիք է ունեցել, մասնավորապես՝ հորը պետք է վիրահատության տաներ…

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Զոհրաբյանը խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում Միհրանյանին տալ նրա հոր վիրահատության համար անհրաժեշտ, ինչպես նաև լրացուցիչ գումարներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «1in.am»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031