Անկախ դեպքերից և դեմքերից, գործընթացները ծավալվում են հանուն կամ ընդդեմ համակարգի հետագա կյանքի: Վաղ թե ուշ՝ Սերժ Սարգսյանը կզոհաբերվի հանուն համակարգի: Նա այնքան է իրեն նույնացրել համակարգի հետ, որ իր նկատմամբ համատարած ատելությունը պրոյեկտվում է համակարգի վրա: Իրականում նրանք նույնն են, և երկրորդ մեկը չկա, որ այդքան նույնական լինի համակարգին: Հենց այդ երևույթի բացահայտումն էլ անհանգստացնում է համակարգի տերերին և նրա շնորհիվ դիրք ու կարողություն ձեռք բերած խամաճիկներին: Նաև՝ դրանց ակնկալիքն ունեցող պատեհապաշտներին: Մոլորյալ անգիտակիցներին էլ Աստված օգնի:
Ապրիլյան քառօրյան բարակեցրեց, իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը կտրեց համակարգի կյանքի թելը:
Ազգային գիտակցությունը դանդաղ, հաճախ սայթաքելով ու ճանապարհից շեղվելով, սակայն կայուն ընթացքով հաղթահարում է տարիների ինքնախաբեության, կեղծիքի և սահմանափակության խճճված ցանցի արգելքները և շուտով դուրս կգա այդ տիրույթից:
Այդպես կլինի, որովհետև ազգային ոգու ներկայիս վիճակը դրական իմաստով անհամեմատելի է առայժմ տիրող իրականության հետ: Նրա ուժին, նրա պոռթկման զորությանը այս խարխուլ համակարգը չի կարող դիմանալ:
Կարդացեք նաև
Կյանքը և ժամանակը «պահածոյացնելու» փորձերն իզուր են: Դրանք շատ կարճ տևողություն ունեն, քանի որ անմիջապես արտացոլվում են կենսական պահանջմունքների գիտակցության «հայելու» մեջ և, բացահայտվելով որպես կեղծիք, կորցնում են իրենց ազդեցությունը: Ավելին, համակարգը վերածվել է «Շագրենի կաշվի»: Որքան նրան փրկելու փորձեր են անում, այնքան նա թուլանում և նվազում է, իսկ եթե չանեն, կպայթի: Կործանումն անխուսափելի է:
Մենք երկու խնդիր ունենք. 1) արագացնել և ավարտին հասցնել համակարգի կործանումը և 2) պատրաստ լինել, Ժիրայր Սէֆիլյանի պատկերավոր արտահայտությամբ ասած՝ բռնելու դրոշակն ընկնելու պահին:
Ընդվզումը, անկախ դրա բնույթից և գործողություններից, պարտադիր պայման է այդ խնդիրները լուծելու համար:
«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ՝ Վարուժան Ավետիսյան
«Արմավիր» ՔԿՀ, 24 հունվարի 2017թ.
քո ել խելքի թելը կտրվել է, շատոնց
հայի արյուն էք թափել հայ հողի վրա
հիմա ել ուզում ես արդարացնել այդ,
ջանալով երեւակայական արդյունքներ վերագրել ձեր մարդասպանական հանցագործության
Վայ Հ.շ. ոնց ես ձանձրացրել բոլորիս քո անպոչ գդալով:
անպոչ գդալով գոնէ մարդ չի սպանվիր
ի տարբերություն ազգակիցին վրայ կրակող զէնքին
որեւէ տեսակէտից՝ անարդարանալի, աններելի արարք
(եւ ոչ միայն լիովին ապարդյուն,
այլ նպատակին ճիշտ հակառակ ազդցությունը արտադրող)