ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրան խնդրեց արձագանքել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե՝ «եթե Ռուսաստանն ավելի մեծ ջանքեր գործադրի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա հնարավոր է «ստատուս քվո»-ի փոփոխություն»:
Հիշեցնենք, որ դրան նախորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ «ԼՂ հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ»:
«Ռուսաստանի հնարավորությունները շատ մեծ են՝ որպես միջնորդ երկիր, ինչպես եւ ԱՄՆ-ը, Ֆրանսիայինը: Նրանք միասին աշխատում են այս ուղղությամբ»,-նկատեց Էդվարդ Նալբանդյանը: Ինչ վերաբերում է Մամեդյարովի՝ ՌԴ-ին հնչեցրած կոչին, Նալբանդյանի խոսքով. «Մեղադրել պետք է ոչ թե Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Երեւանին կամ Ստեփանակերտին, այլ տեսնել՝ ո՞վ է խոչընդոտում այս ամենին. Իհարկե՝ Բաքուն…»:
ԱԳ նախարարի բնորոշմամբ. «Երբ Բաքուն ցանկություն ունենա իսկապես լուծել հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով, հնարավոր կլինի առաջ շարժվել»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ