«Այդ «լապշան» որեւէ մեկի ականջներից չի ստացվի կախել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Չինարիի դիվերսիայի շուրջ Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությանը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել, ավելին՝ սպանել է ադրբեջանական կողմի զինվորին եւ դիակը հասցրել հայկական դիրքեր: Մեկնաբանելով դեպքի առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի՝ բավականին ուշացած հայտարարությունը՝ Նալբանդյանը նշեց. «ԵԱՀԿ համանախագահներն իրականում այս հարցում կասկած չունեն, թե ով է ձեռնարկել դիվերսիան»:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու ԵԱՀԿ կոչին, ԱԳ նախարարի խոսքով. «ՀՀ-ն երբեւէ դեմ չի եղել վերադարձմանը, այդ առթիվ Ադրբեջանի հետ որոշակի համաձայնություններ նախկինում էլ եղել են: Բայց հիշեցնեմ հայկական կողմի ուղղաթիռի խոցման դեպքը, երբ հակառակորդը կրակի տակ էր պահում: Հայկական կողմը ստիպված էր համապատասխան գործողություն իրականացնել՝ օդաչուների մասունքները բերելու համար»:
Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Այդ ո՞ր մարդասիրության մասին են խոսում Ադրբեջանում, երբ դիվերսանտներին հռչակում են ազգային հերոս ու երիտասարդներին կոչ անում հետեւել նրանց օրինակին»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ