Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանի համահեղինակած օրենսդրական նախագիծը ստացավ 3 դեմ, 1 ձեռնպահ, 0 կողմ ձայներ

Հունվար 31,2017 19:15

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն ընդգրկված է  ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Էլինար Վարդանյանի համոզմամբ, կազմակերպությունը ոչ թե 5, այլ երկու աուդիտոր պետք է ունենա՝ այդ կերպ, ըստ պատգամավորի կխուսափի լրացուցիչ ծախսերից: Ըստ այդ, պատգամավորն առաջարկեց  վերադառնալ 2011 թվականից առաջ գործող օրենսդրական կարգավորումներին, ըստ որոնց, հենց երկու աուդիտոր էր նախատեսված:

«Ընկերություններն ավելի ճկուն կլինեն, այսինքն՝ իրենք կարող են ոչ թե 5 հիմնական աշխատող ունենան աուդիտոր, այլ կնքեն պայմանագիր՝ ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող աուդիտորի հետ եւ այդպիսով ներգրավել այլ աուդիտորներ»,- ասաց պատգամավորը:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն էլ անդրադարձավ կառավարության տված վերջնաժամկետին, որով ընդամենը 7-10 օր  ժամանակ էր տվել հայեցակարգ ներկայացնելու համար, որով պետք է վերականգնվի պարտադիր աուդիտը, ինչը գործող օրենքով, կարծես թե,  այնքան էլ պարտադիր չէ:

«Կառավարությունը գնում է աննախադեպ քայլի…իր լիազորությունները տալիս է օրենքով ստեղծվող ինքնակարգավորվող մարմնին, պետությունը գնում է այն ճանապարհով՝ եթե ես որակի ապահովման համար պետական հսկայական ապարատ պետք է պահեմ, ես ձեռնպահ եմ մնում նման ծախսեր կատարելուց եւ տալու եմ հաշվապահների պալատին»,- ասաց փոխնախարարը:

Էլինար Վարդանյանի դիտարկմամբ, եթե արմատական փոփոխություններ են արվում, ապա հարց է առաջանում՝ արդյոք մենք ազատականացնելու ենք աուդիտորական ընկերություններին՝ աշխատողներ ընդունելու հարցում. «Արդյոք սա նշանակում է, որ դուք 5-10 աշխատողը պետք է ունենաք, որ այդ որակն ապահովեք, քանի որ պալատը կասի՝ չենք կարող որակի վերահսկողություն անել»:

ՀՀԿ-ական պատգամավորները խորհուրդ տվեցին Էլինար Վարդանյանին ընդունել կառավարության առաջարկը, ապա

նախագիծը դրվեց քվեարկության եւ ստացավ 3 դեմ, 1 ձեռնպահ, 0 կողմ ձայներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031