«Տեսնենք`գուցե արտգործնախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողներին հայտնեց նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության շուրջ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
Նալբանդյանը սակայն նկատեց, որ 2016թ Համբուրգում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպման շուրջ էլ Ադրբեջանն ապատեղեկատվություն էր տարածում, թե Հայաստանը հրաժարվում է հանդիպել, մինչդեռ հանդիպումը կայացել է. «Մենք երբեւէ չենք հրաժարվել որեւէ հանդիպումից՝ արտգործնախարարների կամ այլ մակարդակներում: ՀՀ-ն համաձայն է, բայց ինչ խաղեր կտանի այս անգամ Ադրբեջանը՝ ո՞վ գիտի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ