«ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի շուրջ իրականացվող բանակցությունների 9 փուլ կայացել է: Հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարին»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողներին տեղեկացրեց նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարծում եմ՝ մոտ ենք եզրափակիչ փուլին: Գրեթե համաձայնեցված է մեծամասնությունն այն քաղաքական եւ տնտեսական դրույթների, որոնք ընդգրկված են նոր համաձայնագրում»,-համոզմունք հայտնեց նախարարը:
Նաեւ նշեց, որ առաջիկայում ԵՄ-ից սպասվում է կարեւոր պատվիրակության այց ՀՀ. «Բանակցողները եւս ընդգրկված են այդ խմբում: Մոտ ապագայում հնարավորություն կունենանք հայտարարել, որ եզրափակում ենք բանակցային գործընթացը»:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելը այլ միջազգային կառույցների հետ գործակցությունը խորացնելուն չի խոչընդոտում:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ