«Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել եւ ով է հրաման տվել՝ Ադրբեջանի ռազմական հրամանատարությո՞ւնը, թե խելքը կորցրած դիվերսանտներն են դա արել: Ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն է այդ հրամանը տվել, դա կասկածից վեր է: Որեւէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունակ է նման հրամաններ տալու»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախորդ տարեվերջին Չինարիի սահմանագոտում Ադրբեջանի կողմից ձեռնարկած դիվերսիային, ասաց նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հենց Բաքուն է հրաժարվում հրադադարի ռեժիմի ամրապնդումից: Ադրբեջանի բանակում ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա եւ կարող են անկանխատեսելի հետեւանքներով գործողությունների գնալ, որոնք կարող են բացասական զարգացումների բերել»,-հավելեց Նալբանդյանը:
Նա նաեւ նկատեց. «Նման երեւույթները խոսում են ամբոխային խելագարվածության մասին: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է պատահել, որ ըստ հարցումների՝ Ադրբեջանի հասարակության մեծ մասն արտահայտվում է որպես ուժի գործադրման կողմնակից: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահողները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում նրանց կոչերին եւ պահանջներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ