«Սերժ Սարգսյանի հեռանալով ոչինչ չի փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով՝ երկրում բեկումնային փոփոխությունների համար անհրաժեշտ է, որ փոխվի քաղաքական վերնախավի փիլիսոփայությունը:
«Ամբողջ օլիգարխիան, երկրի քաղաքական վերնախավը գիտի հետևյալը՝ իշխանությունը տրվում է, որպեսզի ստանաս փող, փառք, հնարավորություններ: Եթե չկա փիլիսոփայություն, գաղափարախոսություն, երկրի վերակառուցում հնարավոր չէ: Ձեզանից որևէ մեկը լսե՞լ է որևէ գաղափարական առաջարկ, որով հիացած կլինի: Ամեն մեկը խոստանում է, որ կաշառակերությունը պակաս կլինի, մենաշնորհ չի լինի: Լավագույն խոստումը դա է»:
Ըստ Մանուչարյանի՝ դաշինքներից նույնպես ակնկալիքներ պետք չէ սպասել: Նա կարծում է, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում՝ ցնցումներն անփուսափելի են: «Մեզ թռիչքային, բեկումնային փոփոխություն է պետք, ժողովուրդը պետք է զգա, որ նոր էջ է բացվում: Կուսակցություններից ոչ մեկը այդպիսի փոփոխությունների որևէ ծրագիր չունի»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ