Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի մասնակիցը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

Հունվար 31,2017 16:38

Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻՊ-ն ուսումնասիրո՞ւմ է հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանի բողոքը, որի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել էր գրառումն այն մասին, որ երիտասարդն ապրիլյան պատերազմի մասնակից է: Երիտասարդի հավաստմամբ, նույն զորամասում ծառայած նրա ընկերների զինգրքույկներում էլ է գրիչով ապրիլյան պատերազմին մասնակցությունն անվավեր ճանաչվել:

Զոհրապ Եգանյանն, առանց անուններ հայտնելու, ասաց, որ այս պահին իսկապես ունեն քաղաքացուց ստացված դիմում, եւ հարցն ուսումնասիրվում է, որից հետո համապատասխան գրություն կուղարկվի Պաշտպանության նախարարություն:

ՄԻՊ մամուլի խոսնակը նաեւ հավելեց, որ նախատեսված է այդ քաղաքացու ընդունելությունը, ամենայն հավանականությամբ՝ վաղը:

Հավելենք, որ խնդիրը մեծ հնչեղություն է ստացել մամուլում: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ կատարվածի առնչությամբ ասել էր, թե դա մասնավոր դեպք է եւ պետք է ուսումնասիրվի:

Իմիջիայլոց, պատերազմական կենսագրությունը զինկոմիսարիատում «խմբագրված» տղաներից մեկն էլ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե հավանաբար իրենց հետ այդպես վարվելու պատճառներից մեկն այն է, որ արտոնություններ չունենան եւ չօգտվեն ուսման վարձերի 50 % զեղչից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Զինգրքույկի լուսանկարները` tert.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031