Լրահոս
Օրվա լրահոսը

2008-ից մինչ օրս Հայաստանից հեռացել է 400 հազար մարդ (Տեսանյութ)

Հունվար 31,2017 16:32

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի հասկանում, թե ինչու պետք է մարդիկ Հայաստանում ներդրում անեն. «Երեւանի փողոցնե՞րն են գեղեցիկ մաքրված, թե՞ մենք, իսկապես, շատ ավելի լա՞վն ենք, թե՞ իրականում այնպիսի տնտեսական միջավայր է ստեղծված, որ ավելի լավն է կամ ավելի նպաստավոր է, քան հարեւան երկրներինը, թե՞ մեզ մոտ կոնֆլիկտներ չկան կամ օրենքներն այնքան լավն են, խելամիտ, որ ցանկացած մարդ գա ներդրում անի` այդ օրենքների շրջանակներում միանգամից կարող է մեծ գումարներ ակնկալել»:

Պարոն Խաչատրյանը հղում անելով ազգային վիճակագրական ծառայության տվյալներին՝ ասաց, որ 2008-ից մինչ օրս Հայաստանից հեռացել է 400 հազար մարդ:
2016-ին հրապարակված 2015-ի բնակչության գնացած եւ հետ վերադարձածների հաշվեկշիռը, ըստ Վահագն Խաչատրյանի, կազմել է -48 հազար 170 մարդ: Այսինքն` այդքան մարդ գնացել` չի վերադարձել: Անցյալ տարի չվերադարձածների թիվը կազմել է 43 հազար 438. «Սա պատկերն է մեր տնտեսության: Ի վերջո, ցանկացած երկիր, իր տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս կարեւոր է համարում այդ քաղաքացիների` տվյալ երկրում ապրելու հնարավորությունը: Եթե մարդիկ գնում են, նշանակում է մեր երկրում այդ պայմանները չկան»:

Տնտեսագետի խոսքերով, Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրի համար այս տարի կանխատեսում է 2,7 տոկոս տնտեսական աճ, սակայն պարոն Խաչատրյանի կանխատեսմամբ, եթե 1 տոկոս լինի, լավ է:

Վահագն Խաչատրյանը գտնում է, որ պետական պարտքն էլ հասել է կրիտիկական կետի, ինչ մասին վկայում է պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, որը 55,7 տոկոսի է հասել:
Ըստ նրա, տնտեսական ներկայիս մոդելը ձախողված է եւ իրեն սպառել է: Տնտեսագետին հավատ չեն ներշնչում նաեւ ԱՎԾ հրապարակած այն տվյալները, թե 20 տոկոսով արտահանումն աճել է, քանի որ արտադրվածի եւ արտահանման թվերն իրար չեն համընկնում. «Մինչեւ հիմի լոլիկի պատասխանը չեն տալիս, թե որտեղից մեզ 30 հազար տոննա լոլիկ, որ արտահանել ենք Ռուսաստան»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, 2016-ի տնտեսական ցուցանիշները աննախադեպ վատ են եղել, մինչդեռ 94-ից ի վեր մինչեւ 2009 թվականը տնտեսական աճ ենք ունեցել: Իսկ անցյալ տարի 0,5 տոկոս արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը` ՏԱՑ-ը, ըստ Վահագն Խաչատրյանի, փաստում է, որ վերջին 3 տարիներին «թվերի նկարչություն» է եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031