Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբիժնիկներին և նեղացածներին դաշինքում ընդգրկելով` Գագիկ Ծառուկյանը բացասական վերաբերմունք կառաջացնի». Գառնիկ Իսագուլյան

Հունվար 31,2017 16:24

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը մտահոգություն ունի, որ դաշինքներում անգամ հակառակ կարծիքներ ունեցող մարդկանց միավորումը ընդամենը խորհրդարանում հայտնվելու խնդիր է լուծում:

«Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսագուլյանը սա վտանգավոր երևույթ համարեց. «Այդ դաշինքներն ընդամենը տեխնիկական բնույթ ունեն: Զարմանում ես` այնպիսի մարդիկ են դաշինք կազմում, որ բոլոր հարցերի նկատմամբ հակառակ տեսակետներ են ունեցել»:

Ըստ պարոն Իսագուլյանի` այս պահին միայն ՀՀԿ-ի դիրքորոշումն է հստակ. «Այժմ միայն ՀՀԿ-ն է ընտրություններին գնում` ունենալով բոլոր այն պահանջները, որ ներկայացված են նոր Սահմանադրությամբ և նոր ԸՕ-ում»: Դառնալով ՀՅԴ-ին` նախկին դաշնակցականն ասաց. «Նույնիսկ ՀՅԴ-ի համար բավականին դժվար է լինելու նոր ԸՕ-ին համապատասխան պահանջներ ներկայացնել: Ըստ դրանց` բացի ընդհանուր կուսակցության ցուցակից պետք է ներկայացնել 13 ընտրական տարածքներում նաև ռեյտինգային ցուցակներ»:

Պարոն Իսագուլյանը կարևոր է համարում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դերակատարությունը ապագա խորհրդարանական ընտրություններին: Ըստ նրա` փետրվարի 12-ից հետո նրա վարկանիշը անկում չի ապրել, ուստի եթե նա չվերադառնար, ԲՀԿ-ն չէր ստանա հնարավորություն բոլոր մարզերում ունենալ նոր պահանջներին համապատասխան ընտրացուցակներ:

Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` ԲՀԿ-ն բավականին լուրջ մրցակից կարող է լինել ՀՀԿ-ին: Սակայն, ըստ նրա, դա կախված է նրանից, թե Գագիկ Ծառուկյանն ինչ դաշինք կձևավորի. «Կարևոր է, թե նա ում կընդգրկի դաշինքի մեջ: Հիմա ցանկացողներն ու դիմողները շատ են: Եթե պարզվի, որ նա որոշակի սկզբունքներով չի ձևավորում դաշինքն, այլ ինչ-որ տեղ նաև նեղացածների և աբիժնիկների ներգրավելով, ապա դա շատ շուտ հասարակության մոտ կառաջացնի բացասական վերաբերմունք առ դաշինք»:

Օսկանյան- Օհանյան դաշինքի մասին պարոն Իսագուլյանն ասաց, որ արդեն սկզբնական փուլում բավականին լուրջ բախումներ են տեղի ունենում. «Հավաքված են մարդիկ, որոնք նախկինում եթե ոչ թշնամիներ, ապա հակառակորդներ են եղել տարբեր խնդիրների հետ կապված»:

Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու առիթով պարոն Իսագուլյանը խուսափեց քաղաքական գնահատական տալ` հայտարարելով, թե դա նրա իրավունքն է, բայց ասաց. «Ինքս գտնում եմ, որ ցանկացած մեկը` անկախ պաշտոնից ու դիրքից, եթե եղել է որևէ կուսակցության անդամ , ապա դուրս գալուց հետո այդ կուսակցության վրա քարեր է նետում, դա երբևէ ողջունելի չէ»:

Նա օրինակ բերեց, իրեն, որ եղել է ՀՅԴ-ի անդամ, հեռացվել կուսակցությունից, բայց երբևէ որևէ վատ բան չի ասել ՀՅԴ-ի հասցեին:

Դառնալով «Ելք» դաշինքին` Գառնիկ Իսագուլյանը կարծիք հայտնեց, թե լուրջ չէ իշխանափոխության հարցի շուրջ դաշինք կազմել, մինչդեռ հայտնի չէ, թե այդ ուժն ինչ դիրքորոշում ունի ԼՂՀ հարցում, երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման, տնտեսական և այլ հարցերում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031