«Վստահ եմ՝ նրանց, ովքեր խոչընդոտում են մարդկանց հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրականացմանը, դա հեղինակություն չի բերում: Դա խայտառակություն է, որը որոշ դեպքերում որոշների ինքնության բնորոշիչ մաս է կազմում»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու խնդրին, ասաց նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա չի կարծում, որ խնդիրը նախադեպ կդառնա. «Ղարաբաղ գնացել են եւ ավելի կգնան»: Նալբանդյանը նկատեց՝ Ադրբեջանի մոտ 500 հոգու անուն ներառող «սեւ ցուցակում» ընդգրկված են պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մշակույթի նշանավոր՝ համաշխարհային դեմքեր. «Որեւէ մեկը կարո՞ղ է Ադրբեջանի հետ գործակցել այս հարցով կամ նրանց հանձնել Ադրբեջանին: Իհարկե՝ ոչ: Բայց բացառություններ կարող են լինել, դրանց ազդեցության մասին արդեն վերը նշեցի»:
Ըստ նախարարի՝ Ադրբեջանի նմանօրինակ բոլոր վայնասուններին ի պատասխան՝ ԼՂՀ ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ