Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհ է Մոսկվայում իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներից, հաղորդում է Trend-ը:
Հունվարի 24-ին Մամեդյարովը և Լավրովը Մոսկվայում քննարկել էին Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:
«Չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում բանակցությունների արդյունքները»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Մամեդյարովը՝ մեկնաբանելով Լավրովի հետ իր հանդիպումը:
Մամեդյարովը նաև հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով: Հանդիպման ժամկետները Ադրբեջանի արտգործնախարարը չի նշել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ