Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արգենտինա:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալյորրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին՝ այդ թվում էներգետիկ և առևտրատնտեսական որոտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:
Թուրքական մամուլին ներկայացնելով իր այցի մանրամասները՝ Չավուշօղլուն հայտնել է, որ արգենտինացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին.
«Տարիներ շարունակ մեր հարաբերությունների վրա ազդող հայկական հարցի վերաբերյալ էլ մտքեր փոխանակեցինք: Կարևորում ենք այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: Նրանց ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները գերի դառնան այս հարցին», -ասել է թուրք նախարարը:
Կարդացեք նաև
Բացի Հայոց ցեղասպանության հարցից, Չավուշօղլուն հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ համատեղ պայքարի հարցը:
Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am–ի կայքում